«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո 3 վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին
LIFETert.am Life–ն իր ընթերցողների հայտնել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը վերջերս վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։ Թամարան Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել սիրելիի նվերը կյանքի այս բարդ շրջանում:
Դերասանուհին նոր ընկեր ունի՝ սիրելին նրան շուն է նվիրել, որին Թամարան Օսկար է կոչել: «Իմ սերն ինձ սեր նվիրեց»,- գրել է նա:
Նշենք, որ Թամարայի վնասվածքը, հիմնականում, ոտքի շրջանում է: Իր էջում արված գրառման մեջ Թամարան հույս էր հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի: «Հուսով եմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ: Շատ ծրագրեր կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»,- գրել էր նա:

_1.png?1626955276663)
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



