ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո
BLOGՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո: Այս մասին հայտնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Շուրջ 10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց: Ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Հիշեցնում եմ, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով:
Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը»,- գրել է նա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



