iOS-ի համար Whatsapp-ը փոխել է արտաքին տեսքը
LIFEWhatsApp-ում փոխվել է iPhone-ի համար զանգի ինտերֆեյսը, հաղորդում է 9to5Mac հարթակը։ Զանգի նոր էկրանն այժմ ունի նույն տեսքն, ինչպես FaceTime-ում։
Խմբակային զանգի ընթացքում օգտատերը կարող է վեր բարձրացնել մենյուն եւ տեսնել ավելի շատ տեղեկատվություն զրուցակիցների մասին։ Մենյուում կարելի է արագ եւ հեշտությամբ ավելացնել եւ հեռացնել նոր մարդկանց։
WhatsApp-ի նոր տարբերակում նաեւ նշված է, որ այժմ բոլոր արխիվացված չատերը մնում են արխիվում՝ միացված ծանուցումներով։ Սակայն այդ գործառույթը կարելի է անջատել կարգավորումներում։
Բացի այդ, մեսինջերի թարմացումից հետո խորհուրդ է տրվում օգտագործել ներբեռնված հավաքածուներից ստիկերներ չատում հաղորդագրություն գրելիս։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



