Ո՞րն է փրկության տանող ելքը...
BLOGՉորս հարցի չորս պատասխան.
Հարց 1-ին-Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը...
Պատասխան-Ամենայն հավանականությամբ կշարունակեինք պահպանել այն, ինչ ստեղծել և ունեինք մինչ այդ...
Հարց 2-րդ-Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո...
Պատասխան-Ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր անհայտ կորածներ ու գերիներ, ինքնիշխան Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, Հայաստանի ծվատված սահմաններ ու... դեռևս անորոշ հեռանկար...
Հարց 3-րդ-Ի՞նչ կունենանք տեսանելի հեռանկարում, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունը շարունակեն ղեկավարել 2018-ին իշխանությունը բռնազավթած և 2021-ի հունիսին ժողովրդավարական եվրոպայի լուռ հայացքի ներքո չագուճով իշխանությունը վերագրաված «նախկինները...»:
Պատասխան- Առնվազն՝ մահացու անորոշություն, առավելագույնը՝ հրաժեշտ ազգային պետականությանը...
Հարց 4-րդ- Ո՞րն է փրկության տանող ելքը...
Պատասխան- Ազգի մտածող ու գործող ներուժի միավորմամբ անցնել վճռական գործողությունների և ց ա ն կ ա ց ա ծ (առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխելու) ճ ա ն ա պ ա ր հ ո վ, որքան հնարավոր է շուտ, ապիկար ու ազգադավ այս իշխանություններից ազատագրել Երկիրը...