Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով 10 ամսական երեխա է մահացել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում բարձրահարկ շենքի վերելակի ընկնելու հետևանքով 10 ամսական երեխա է մահացել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով` ժամը 13:00-ի սահմաններում կտրվել է շենքի վերելակի պարանը, որի հետևանքով վերելակն ընկել է առաջին հարկ: Վթարի պահին վերելակի դռների արանքում է մնացել 10 ամսական երեխայի մանկասայլակը: Երեխան ստացած վնասցվածքներից մահացել է:
Ոստիկանության Մոսկվայի բաժանմունքի մամուլի ծառայությունից հաստատել են, որ վերելակի ընկնելու հետևանքով զոհ կա, սակայն հրաժարվել են այլ մանրամասներ ներկայացնել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



