ԱՄՆ-ում հայտարարել են անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման գործընթացի վերսկսման մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման ընթացակարգը երկուշաբթիից վերսկսելու մասին: Գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվանից (հուլիսի 26-ից- խմբ․) որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների արտաքսման համար, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում:
Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից զերծ մնալու մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է աշխատել անվտանգ և մարդասիրական ներգաղթի համակարգ ստեղծելու ուղղությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



