Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Օպերայի և բալետի թատրոնում փոխելու շատ բան կա. Գեղամ Գրիգորյան

CULTURE

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը վստահ է` թատրոնում փոխելու շատ բան կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստը:

«Այսքան ժամանակ թատրոնում աշխատանք չի տարվել: Շատ բաներ կան, որոնք պետք է ուղղել: Դրա համար էլ մտածեցի, որ պետք է սկսել աշխատել: Մեծ ծրագրեր ունեմ. այս հունվարից սկսում ենք երեք զուգահեռ բեմադրությունների վրա աշխատել: Թատրոնի ընդհանուր աշխատանքում շատ թերացումներ կային»,-շեշտեց Գեղամ Գրիգորյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: «Արմենպրես»-ը Գեղամ Գրիգորյանից հետաքրքրվեց` ի՞նչն էր նրա` գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելու պատճառը:

«Առաջինը`երկար ժամանակ բեմադրություններ չեն արվել: Մի բեմադրությունն էր` «Կարմեն»-ը, ես եկա դեռ պատրաստ չէր: Հետաձգեցինք, պարապեցինք, մինչև հիմա նոր մարդիկ ենք նշանակում, որ երգեն: Շատ բաներ կայինք: Նվագախմբում դիրիժորներ էին հանվել, աշխատանքը չէր գնում այն կերպ, ինչպես պետք էր»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե թատրոնի գլխավոր դիրիժոր է դառնալու ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց. «Ես ի՞նչ գործ ունեմ բամբասանքների հետ: Ես միշտ իմ բառերին պատասխան են տալիս: Այնքա~ն խոսեն: Ո՞ր մեկին պատասխանեմ: Ոչ, ես տարբեր դիրիժորներ պետք է փորձեմ: 1-2 տարի չի լինելու գլխավոր դիրիժոր, որովհետև գլխավոր դիրիժորը խանգարելու է, նախանձելու է: Կոլեկտիվը սկսում է բաժանվել: Պետք է կանխել նման բաները»,-հավելեց նա:

Դիտարկմանը` արդյոք այլ երկրների թատրոններում կիրառելի՞ պրակտիկա է չունենալ գլխավոր դիրիժոր, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց, թե մի քանի թատրոններ ու նվագախմբեր գիտի, որոնք գլխավոր դիրիժոր չունեն:

«Ես մի բան գիտեմ`այլ երկրներում ընդունված չէ հինգ տարվա ընթացքում մի ներկայացում երգել և միշտ աշխատավարձ ստանալ: Մենք չպետք է նայենք` որտեղ ինչ կա»,-հավելեց նա:

«Արմենպրես»-ի հարցին`հնարավո՞ր է թատրոնն առաջիկայում գլխավոր բալետմեյստեր էլ չունենա, թատրոնի գեղարվեստական ղեկավար պատասխանեց. «Եթե վատ լինի` այո, բայց այսօր ունենք: Ամեն ինչ աշխատանքից է գալիս: Գլխավոր բալետմեյստերի հարց չի բարձրացվել, միտք էլ չունենք: Աշխատանքը ցույց կտա»,-շեշտեց նա:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Գեղամ Գրիգորյանը նշեց, որ 2016 թվականին հանդիսատեսին մանկական օպերա կներկայացնեն, Պուչինիի «Տոսկան», Բելինիի «Նորման» և այլ գործեր:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական     թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանի կողմից, որը արժանացել  է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի եղարվեստական ղեկավար: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

Օպերային թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյանը, Հարություն Արզումանյանը, Ռուբեն Ասատրյանը: Հրավիրյալ դիրիժոր է իտալացի Ջանլուկա Մարչիանոն: Առաջիկայում թատրոնն այլ դիրիժորներ կունենա:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK