Ֆիլիպ Կիրկորովը հարձակման զոհ է դարձել Նյու Յորքում (տեսանյութ)
CULTUREԵրգիչ Ֆիլիպ Կիրկորովը հարձակման զոհ է դարձել։ Արտիստը զբոսնելիս է եղել Նյու Յորքի կենտրոնում եւ տեսախցիկով նկարահանել սթրինգներով աղջկա։ Կիրկորովը չի նկատել, թե ինչպես է նրան հետեւից մոտեցել օձով տղամարդը եւ նրա ուսին սողուններ դրել։
«Կարեւոր է։ Վերջին նորությունները Նյու Յորքից։ Հարձակվում են հենց փողոցում»,- այսպես է նա մակագրել տեսանյութը։
Երկրպագուները սրտանց ծիծաղել են Ֆիլիպ Կիրկորովի արձագանքի վրա եւ աջակցել են նրան: «Ես կմահանայի», «Մեր աստղը վայելքների մեջ է, անհնար է չժպտալ», «Հիանալի եւ վախենալու միաժամանակ», «Արձագանքը կարող է իրական է, բայց, ահա օձը՝ ահավոր է», «Միշտ Ֆիլիպին վախեցնում են», «Սարսափելի է , ցավակցում եմ», – մեկնաբանություններում գրել են օգտատերերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



