«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը
POLITICSՔաղաքապետարանի 2 հազար աշխատակցի աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին մեր լուրից հետո քաղաքապետը, լույսը չբացված՝ գրառում էր արել, թե դեմ է իր աշխատավարձը բարձրացնելուն․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։ Իսկ նախագիծը քննարկվելու է ավագանու վաղվա արտահերթ նիստում, 100 տոկոսով ավելանալու է քաղաքապետի, նրա աշխատակազմի աշխատավարձը, որտեղ քաղաքապետի նախկին գործընկերներն են, նրա կնոջ շրջապատը։ 8 խորհրդականի հաստիք ունի, որոնց վարձատրությունը կդառնա 578 հազար։ Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը՝ ներկայիս 436 միլիոն 397 հազարի փոխարեն դառնալով 606 մլն 235 հազար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



