Կորսված և վերադարձված դիրքի մասին. փոխգնդապետ Սողոմոնյանն իր տղերքով քշել է հակառակորդին
BLOG«Զինուժ» հաղորդման վարող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Կորսված և վերադարձված դիրքի մասին»:
«Հիմա իջնում ենք այդ դիրքից, վերադարձված դիրքից: Մարտական հերթապահությունը շարունակվում է այդ հենակետում: Ծառայությունն ուժեղացված է:
Փոխգնդապետ Սողոմոնյանն իր տղերքով քշել է հակառակորդին:
Գրառումը, սակայն, այդ մասին չէ:
Բոլորը գրում են մարտական գործողությունների ընթացքի մասին: Դա նորմալ չէ: Ամբողջ համացանցում կիսատ, չճշտված տեղեկություններ են: Դա նորմալ չէ:
Աղբյուրը պիտի լինի մեկը` զինվորականը, պաշտոնականը: Այլընտրանք չկա: Հակառակ դեպքում խառնաշփոթ է:
Մնացած մանրամասները կլինեն տեսանյութով»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



