Բիլլի Այլիշի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել նախքան պաշտոնական թողարկումը
CULTUREԱմերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի նոր ալմբոմը` Happier than ever («Ավելի երջանիկ, քան երբևէ») խորագրով, որը կթողարկվի մի քանի օրից, արդեն ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով: Այս մասին հայտնում է Just Jared արբերականը` հղում անելով Apple Music ծառայությանը:
Պարբերականի տեղեկություններով` երաժշտական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ալբոմը դարձել է ամենատարածվածը նախնական պատվերների առումով Apple Music-ի ողջ պատմության ընթացքում: Ավելի քան 1 մլն 28 հազար օգտատեր, նախքան ալբոմի թողարկումն, այն ավելացրել է իր երգացանկում:
Երկրպագուները, որոնք նախապես ձեռք են բերում ալբոմները, 4,2 անգամ ավելի հաճախ են լսում նոր երգերը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



