Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Խորհրդարանական նոր իրականության պատկերը. իշխանությունների անդեմությունն ու ընդդիմության խնդիրները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 2-ին կգումարվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Տրամաբանորեն խորհրդարանի աշխատանքը մեծապես կարևորվում է, քանի որ ապրում ենք խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում։ Սակայն Փաշինյանի իշխանության պարագայում խորհրդարանի աշխատանքը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանական մեծամասնության գործունեությունը առավելապես ձևական բնույթ է կրում։

Ըստ էության, Փաշինյանի ստվերի ներքո մեծ թվով մարդիկ ԱԺ-ում են հայտնվել, որոնք աչքի չեն ընկել իրենց քաղաքական ու հանրային գործունեությամբ, իսկ շատ դեպքերում էլ հասարակության համար անհայտ դեմքեր են՝ այն էլ կասկածելի արժանիքներով։ Այս երևույթը հատկապես դիպուկ բնութագրել էր հենց քայլականներից մեկը՝ խոսելով ուսապարկերի մասին։ Հասկանալի է, որ Փաշինյանին ձեռնտու է, որ քաղաքական (ու ոչ միայն քաղաքական) առումով դիմազուրկ մարդիկ տեղ զբաղեցնեն իր թիմում, այդ թվում՝ խորհրդարանում։ Այսինքն, անիմաստ է ակնկալել, որ իշխանական պատգամավորները կարող են որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել կամ նախաձեռնությամբ հանդես գալ։

Նրանք ընդամենը կատարելու են կառավարության, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի ցանկությունները դակելու կամ, այսպես ասած, «կոճակ սեղմելու» իրենց առաքելությունը։ Այդ դեպքում ԱԺ-ում ինչից են խոսելու իշխանական պատգամավորները, չէ՞ որ ընդհանրապես ասելիք էլ չպիտի ունենան, քանի որ ձախողել են իրենց առաքելությունը, հայ ժողովրդին առաջնորդել դեպի կապիտուլ յացիա և մեր երկրի սուվերենությունը արտաքին ուժերի ձեռքին սարքել մանրադրամ։

Ըստ երևույթին, ինչպես ընտրարշավի ընթացքում, այնպես էլ ընտրություններից հետո իշխանությունները փորձելու են տարանջատում անցկացնել հանրության շրջանում՝ սևերի ու սպիտակների, հների ու նորերի միջև։ Ըստ այդմ, իշխանությունների ոճի մեջ է մտնում նաև ընդդիմության նկատմամբ ատելության գեներացումը։ Սակայն եթե այս քարոզչական ռազմավարությունը մի քանի անգամ ստացվեց, ապա դա չի նշանակում, որ ամեն անգամ ստացվելու է։ Մեր հանրությունը չի կարող հավերժ կույր մնալ, մարդկանց աչքերը քիչ-քիչ բացվում են, և շուտով նրանք սկսելու են զանազանել, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր երկրում։ Բացի այդ, արդեն չափազանց անլուրջ է դառնում Հայաստանին օրեցօր ավելի ու ավելի սպառնացող վտանգի պարագայում ամեն անգամ խոսել «նախկինների» մասին։ Բայց եթե իշխանական հատվածի քաղաքականության մասով խորհրդարանում էական փոփոխությունն ակնկալել պետք չէ, այլ է իրավիճակը ԱԺ-ի ընդդիմադիր հատվածում։

Մենք ունենք բավականին ամուր, ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող պատգամավորներով, հստակ քաղաքական տեսլականով ընդդիմություն։ Թերևս նաև իշխանություններն են հասկանում, որ գործ ունեն մի ընդդիմության հետ, որն ավելի արմատական է տրամադրված ազգային շահերին վերաբերող, այդ թվում՝ պատուհաս դարձած իշխանություններից օր առաջ ազատվելու հարցերում։ Իշխանություններն ամեն րոպե լինելու են ընդդիմության աչալուրջ հսկողության ներքո։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ նորընտիր ԱԺ-ում ներկայացված ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, նաև իշխանությունների դեմ փողոցային պայքարի փորձ ունեն։ Եվ երբ պետության և հանրության շահերն առաջ մղելու հարցում իշխանությունների անկարողությունը, ինչն ակնհայտ երևում է ամենօրյա ռեժիմով, հասնի կամ հասցնի ծայրահեղ վիճակի, ապա բացառված չէ, որ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը խորհրդարանական հարթակն օգտագործելու հետ մեկտեղ կրկին անցնի փողոցային պայքարի։

Իսկ այս հարցում կարող է լայն դաշտ բացվել իրական արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցության տեսանկյունից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ընդդիմության պայքարին խոչընդոտելու համար կարող են ակտիվանալ նաև իրենց արտախորհրդարանական ընդդիմություն հռչակած այն ուժերը, որոնք ներդրված են իշխանությունների կողմից և արտահերթ ընտրություններին մասնակցում էին միայն նրա համար, որ իրական ընդդիմությունից ձայներ փախցնեն։ Իսկ հիմա էլ այդ ուժերը ամեն առիթով վազում են կառավարություն՝ Փաշինյանի հետ հանդիպումներ ունենալու։ Մյուս կողմից էլ՝ առաջ է գալիս խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերի միասնականության հարցը։

Ճիշտ է՝ տարբեր թիմեր են, տարբեր հարցերում կարող են տարակարծություններ լինել, սակայն սկզբունքային հարցերում շատ կարևոր է միասնականությունը, այդ թվում՝ խորհրդարանական որոշակի պաշտոնների առաջադրման հարցում։ Կանխատեսելի է, որ իշխանությունները տարբեր կերպերով փորձելու են ընդդիմության շրջանում տարակարծության «ցեց» գցել (դա հիմա էլ ակնհայտ զգացվում է), սակայն դրան տուրք տալն անթույլատրելի է, հակառակը՝ ավելի մեծ ուժով պետք է միասնականորեն պայքարել պարտված, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Արցախի 75 տոկոսը կորցրած և նոր զիջումների պատրաստ իշխանությունների դեմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter