Սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի. Շոյգու
INTERNATIONAL NEWSՏաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ բազան ռազմական օգնություն կտրամադրի երկրին՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:
«Մենք չենք անտեսում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և գրոհայիններին Տաջիկստանի տարածք տեղափոխելու փորձերը: Այդ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցին սպառնալիքի դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամին, Ռուսաստանը կարձագանքի»,-ասել է Շոյգուն:
Նախարարը նաեւ նշել է, որ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է հենց Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ անդամներից մեկի տարածաշրջանում կայունությունն ու հանգստությունը պահպանելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



