Բրազիլիայում ձյուն է տեղում. մի շարք քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOԲրազիլիայի մի շարք շրջաններում երկրի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել և ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Globo հեռուստաընկերությունը:
Ինչպես նշվում է, էլ ավելի սաստիկ ցրտեր են սպասվում: Ցուրտ հոսանքը Բրազիլիա է հասել չորեքշաբթի, երբ Կամպու Գրանդի և Ֆլորիանապոլիս քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանվել:
Սանտա Կատարինա նահանգի ավելի քան 10 քաղաքում ձյուն է տեղացել. տեղի բնակիչները փողոց են դուրս եկել՝ վայելելու արտասովոր տեսարանը: Մեկ այլ նահանգի 30 քաղաքում են ձյան տեղումներ գրանցվել: Այստեղ ջերմաստիճանն իջել է 0 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:
Չորեքշաբթի երկրում ամենացածր ջերմաստիճանը՝ - 7,8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրանցվել է Սան Ժոակին քաղաքում:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



