«Հրապարակ».Թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
POLITICSՆախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական շրջանակների հետ առնչություն ունեցող այս անձին Ռուսաստանում չեն ընդունում եւ նրա հետ չեն աշխատում։ Սակայն նա ոչ միայն 3 տարի պահպանեց իր պաշտոնը, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ՝ արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվելով։ Հիմա նա նստում է նախարարի կաբինետում եւ սպասում է հրամանին, իսկ վերջին օրերին ԱԳՆ հաղորդագրություններում ոչ թե «ԱԳ նախարարի առաջին տեղակալ» են գրում, այլ «նախարարի պարտականությունները կատարող»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը, ասացին, որ «տեղեկացրել են, որ նման մտադրություն ունեն, ՌԴ-ից ասել են՝ ձեր գործն է»։ Դա մերոնք որպես թույլտվություն են ընկալել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



