Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որդիս ծնվեց պատերազմի ժամանակ, երկու ամիս էր, ինչ հայրս մահացել էր». Նիկոլայ Եղիազարյանը՝ դստերն ու որդուն հոր պատվին անվանակոչելու և ընտանիքի մասին

LIFE

Դերասան Նիկոլայ Եղիազարյանն ու կինը՝ Էլենը, ամուսնացած են 2017 թվականից: Զույգն ունի երկու երեխա՝ 3-ամյա Ռուբինան և 10 ամսական Ռուբենը: Tert.am Life-ը զբոսնել է ընտանիքի հետ, լուսանկարել նրանց և զրուցել Նիկոլայի հետ:

Ընտանիքի ամենափոքրիկ անդամին՝ Ռուբենին լուսանկարվելն ամենաշատն էր դուր գալիս, գերակտիվ Ռուբինան էր եղբորը փորձում էր չզիջել: Երեխաների անունները Նիկոլայը բարդ չի ընտրել: Երկուսին էլ անվանակոչել է հանգուցյալ հոր՝ Ռուբենի պատվին:

«Քանի որ առաջնեկս աղջիկ էր, անվանակոչեցի Ռուբինա, հայրս նրանով էր ապրում: Մինչ այսօր Ռուբենայի ամեն քայլի մեջ հորս ենք տեսնում, որովհետև մտածում ենք՝ ինչո՞ւ այս կամ այն բանը հայրս չտեսավ: Երկրորդ երեխայիս՝ որդուս, Ռուբեն անվանակոչեցի, բայց հայրս չհասցրեց նրան տեսնել: Այնքան էր սպասում Ռուբենի ծննդին: Որդիս ծնվեց, երբ պատերազմ էր, երկու ամիս էր, ինչ հայրս մահացել էր: Նա հյուրասեր, կյանքով լի մարդ էր: Սպասում էինք, որ որդուս ծնունդը մեծ կնշենք, բայց Ռուբենը ծնվեց այն ժամանակ, երբ ես ցավից բթացել էի: Ինչ թեմայով էլ խոսեմ, ամեն ինչ տանելու է մեր երկրի իրավիճակին, որովհետև հայցերինն է մեր հենակետը: Այդ բարդ իրավիճակից դուրս գալ ինձ շատ օգնեց կինս՝ Էլենը: Նա այնքան մարդկային, նվիրված, ընկալող, գիտակցության մեջ մտնող մարդ է: Այս բնավորության գծերը շատ կարևոր են»,- ասաց Նիկոլայը:

Ըստ դերասանի՝ առաջնեկի՝ Ռուբինայի ծնունդն իր կյանքում յուրահատուկ է եղել: «Իմ կյանքում կարծես վերածնունդ եղավ: Ռուբենի ծնունդը ևս ինձ համար կարևոր էր, բայց Ռուբինան ուրիշ է: Երեխաների շնորհիվ է, որ սկսում ես ավելի զգույժ ապրել կյանքը՝ նրանց կողքին լինելու համար: Երկու երեխաներս էլ ինձ հետ շատ կապված են, հատկապես՝ Ռուբենը: Երբ Ռուբենն իմ գրկում է, ոչ ոքի մոտ չի գնում: Միայն մայրիկիս մոտ կարող է գնալ, նրա հետ ևս շատ կապված է»- պատմեց նա:

Նիկոլայը շեշտեց՝ կարևոր է այն ընտանիքը, որում ինքդ ես ծնվել ու մեծացել: «Նույն ձևով հետո քո երեխաներին ես մեծացնում, դաստիարակում: Մեր ընտանիքը հայկական ավանդական ընտանիք է եղել, նույնը փորձում եմ երեխաներիս տալ: Ընտանիքում պետք է մեկը մյուսի հետ սիրով ու ջերմությամբ լինեն, խաղաղություն պետք է լինի»,- նշեց նա:

Նիկոլայը վերհիշեց տարիներ առաջ կնոջ՝ Էլենի հետ առաջին հանդիպումը: «Երբ Էլենն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան եկավ, գնացի օդանավակայան նրան դիմավորելու: Էլենի հետ մեր առաջին ժամադրությունը եղել է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Խորեն Աբրահամյանի շիրիմի մոտ: Ես ասել էի, որ լավ տեղ ենք գնալու: Երբ իմացավ, զարմացավ, բայց հետո հասկացավ՝ զարմանալու ոչինչ չկար: Պանթեոն գնալուց հետո, իհարկե, նաև սովորական վայր՝ սրճարան, գնացինք»,-պատմեց նա:

Դերասանը նաև նկատեց, որ յուրաքանչյուր կարևոր ու արժեքավոր բան պահելը բարդ է, այդ թվում՝ ընտանիքը: «Սերը գեղեցիկ է, ջերմությունը կարևոր է, բայց ես առանձնացնում եմ հասկացված լինելը: Մեր ընտանիքում այդ ամենը կա, այնքան ջերմ ընտանիք ենք, հատկապես այն ժամանակ, երբ հայրս ողջ էր: Ափսոսում ու մեծ ցավ եմ ապրում, որ մեր լուսավոր ընտանիքից հայրս բացակայեց: Մեր ընտանիքում կապվածությունը շատ էր»,- եզրափակեց նա:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts