Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները
CULTUREԱմփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» 2021 միջազգային երգչախմբային մրցույթի արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլեցին և պատվով ներկայացրին Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Հատուկ շնորհավորանքներ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ որը մրցույթի երկրորդ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, և որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
շնորհավորում ենք՝
- «Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
- «Գեղարդ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու առթիվ և II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Շնորհավորում ենք
խմբավարներին՝ հետևյալ տիտղոսներին արժանանալու համար.
I փուլում՝
- Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
- Անահիտ Պապայան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
II փուլում՝
- Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ խմբավար» (Outstanding)
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



