Վարակակիրների թիվը՝ այսօր
SOCIETYՀայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 476-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4621 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5743-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 133, փաստացի բուժվողներինը՝ 4600 (մեկ օրում նվազել է 12-ով): Մեկ օրում արվել է 4224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 350 559 թեստ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



