Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ
SPORTՏոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։
Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



