Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու
BLOGՈսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարհի հին անասնաֆերմաներ եւ Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։ Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



