Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթին:
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բայց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ հրդեհներ բռնկվեցին», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ իբրև թե Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



