Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը
INTERNATIONAL NEWSԻսրայելական հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռի արձակմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ: Դրանցից երկուսն ընկել են Իսրայելի տարածքում, դրանցից մեկը չի հատել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանավորները կրակ են բացել Լիբանանի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տագնապի ազդանշաններ են գործարկվել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակավայրերում, որոնց բնակիչներին կոչ են արել դուրս չգալ պաշտպանված գոտիներից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



