Ծնվել է Մանե Հակոբյանի երրորդ երեխան․ ծնողներն անվան հետաքրքիր ընտրություն են արել
LIFEԱյսօր լույս աշխարհ է եկել երգահան Մանե Հակոբյանի երրորդ երեխան։ Մանեն դուստր է ունեցել, որին նա և ամուսինը տվել են Վանե անունը։
Մանեի ավագ դուստրը՝ Անահիտը, 10 տարեկան է, որդին՝ Վալերին, 8 տարեկան է։ Tert.am Life–ի հետ զրույցում Մանեի քույրը՝ երգչուհի Սիլվա Հակոբյանն ասաց, որ քույրն ու փոքրիկն իրենց լավ են զգում, սակայն նրանց դեռ չեն տեսակցել անվտանգության նկատառումներից ելնելով։
«Պետք է 4 օր սպասենք հիվանդանոցից դուրս գրվելուն, բայց կարևորն իրենց առողջությունն է»,– ասաց Սիլվան։
Երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում երջանկություն է ու ոգևորությամբ հավելեց․ «Մեզ մոտ կարծես ավանդույթ լինի, որ 2 տարին մեկ մեր ընտանիքում պիտի երեխա ծնվի։ Իմ, քրոջս և եղբորս երեխաները միշտ երկու տարվա տարբերությամբ են ծնվել»։




1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



