Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


Զոհվածի մայրը երազ է տեսնում՝ որդին թաղված է ծառի տակ. երազի միջոցով 5 ամիս անց Կարենի դին գտնվում է

SOCIETY

44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը ևս փնտրում էր իր որդուն ու, ցավոք սրտի, չէր գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր դուստրը պարբերաբար նույն երազն էին տեսնում. նա զոհված և թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ տարածք կարողանում են մուտք գործել միայն մարտի 18-ին, քանի որ այն արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենիս եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված դին։ Մարտի 27-ին արդեն գալիս է ԴՆԹ պատասխանը, այն դրական էր։ Զինակից ընկերներն են իր սաղավարտով Կարենին թաղել այդ ծառի տակ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:

Հերոսի ընտանիքը մեծ է, նրանք 9 երեխա են, որոնցից երկուսը զոհվեցին: Կարենի ավագ եղբայրը զոհվել է 2014 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում, ինչպես հորաքույրն է նշում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. «Ցավոք, ընտանիքում կա արդեն 2-րդ զոհը՝ Կարենս: Ես իրեն ուրիշ ձև էի սիրում, ինքը իմ համար ուրիշ էր: Շատ բարի էր, ընկերասեր, մարդամոտ ու, որ ամենակարևորն է, դաստիարակված: Միշտ հարցնում էի՝ Կար ջան, ի՞նչ գնեմ քո համար, որտե՞ղ գնանք, դու մենակ ասա, բայց այնքան զուսպ երեխա էր, որ ասում էր՝ հո՛ք ջան, ապրես, բայց բան չեմ ուզում, ոչնչի կարիք չունեմ»,- արտասվելով պատմում է հորաքույրը:

Կարենը զինծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարին Մարտունի 2-ում, նա շատ ոգևորված էր, որ պետք է ծառայի հայրենիքին: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է դիրքերում. «Կարենս 31 օր շարունակ քաջաբար կռվել է, ամեն օր զանգահարում էր տուն, շատ բաձր տրամադրություն ուներ, ու միշտ խոսում էր ինձ հետ»,- ասաց հորաքույրը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի Կարենի զանգն այլ էր, նման չէր մնացած օրերի հեռախոսազանգերին. «Կարենը շատ անհանգիստ էր, չգիտեմ՝ երեխեքը ինչ վատ վիճակում էին հայտնվել այդ օրը, ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ մենակ աղոթեք մեր համար, ասաց ու անջատեց հեռախոսը»,- պատմեց Կարինեն:

Կարենը զոհվում է հենց հոկտեմբերի 27-ին, երբ տանեցիներին խնդրում է, որ աղոթեն իր համար: Այսօր էլ ընտանիքի անդամները հստակ չգիտեն պատճառը, թե ինչից է զոհվել իրենց զավակը, սակայն կա 2 վարկած. «Ասում են թուրքը եկել է մեր դիրքեր ու դանակահարել Կարենիս, մեկ էլ մեզ հասել է, թե ստացել է հրազենային վնասվածք, ինչի ձայնի պատճառով էլ արթնացել են մնացած տղերքը ու կանխել թուրքերի առաջխաղացումը»,- մեծ ցավով նշեց հերոսի հորաքույրը:

Մեզ հետ զրույցում Կարինեն հավելեց, որ մինչև այսօր էլ նրա ծառայակից ընկերները փնտրում են Կարենի հարազատներին, ցավակցում և պատմում նրա հերոսությունների մասին. «Այսօր ինձ մի տղա գրեց, ասաց, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը միասին են եղել սահմանին, Կարենիս հետ լուսանկար ուղարկեց ու ասաց, որ ռազմի դաշտում շատ խիզախ է եղել տղաս, հայրենասեր և բարի: Անծանոթը պատմեց, որ ինքը քնապարկ չի ունեցել, սակայն արթնացել է քնապարկի մեջ, և իր հարցին, թե որտեղից այն, տղաները պատասխանել են՝ Կարենն է իրենը տվել»,- հպարտությամբ, բայցև խորը ափսոսանքով պատմում է Կարինեն:

Զվարթ Պետրոսյան

      
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community