«Եթե ապրում եք գրավյալ Դոնբասում ու սիրում եք ՌԴ-ն, ապա ձեզ համար տեղ փնտրեք Ռուսաստանում». Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»: Նրա հարցազրույցի մի հատվածը հրապարակել է «Դոմ» հեռուստաալիքը, գրում է Russia Today-ը:
«Կարծում եմ` եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես գրավված Դոնբասի տարածքում և կարծում եք, որ «մեր գործը ճիշտ է, պետք է դեպի Ռուսաստան գնանք, մենք ռուսներ ենք», ապա Դոնբասում ձեր մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է նախագահը:
Ուկրաինայի առաջնորդը Դոնբասի այն բնակիչներին, որոնք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են միանալ դրան, խորհուրդ է տվել «իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում»:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



