Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղեւորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:
Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ժանդարմները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



