Ադրբեջանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծ պատրաստելու մասին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման նախագիծ են պատրաստում: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման պետական գործակալության ղեկավարին:
Զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ (Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ) ճանապարհահատվածի կառուցումը: Այն ճանապարհ կբացի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Հաղորդվում է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ և կազմված կլինի երթևեկության 4-6 գծից: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



