Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԼիբանանի տարածքից ավելի քան 10 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, որոնց մի մասն իսրայելական ՀՕՊ համակարգերը որսացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Ավելի քան 10 հրթիռ է արձակվել Լիբանանից իսրայելական տարածքի ուղղությամբ: Դրանց մեծ մասը ՀՕՊ համակարգը որսացել է, մյուսները պայթել են անմարդաբնակ տեղանքում»,- ասվում է բանակայինների հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում արձակման կայանների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հրթիռակոծումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



