Ադրբեջանցիները երկու ժամ է՝ կրակում են Երասխի ուղղությամբ
SOCIETYԱդրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։
Երասխի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ կրակահերթից առաջ պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ։ Բնակիչները, անվտանգությունից ելնելով, փորձում են տներում մնալ։ Նրանց խոսքով՝ պայթյունից հետո սահմանին անընդհատ կրակոցներ են, ինչը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ շատ կարճատև դադարներով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



