Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցներն՝ ի պատասխան Գազայից արձակված պայթուցիկով օդապարիկների
INTERNATIONAL NEWSԻսրայելական կործանիչները շաբաթ գիշեր խոցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի հրթիռային համակարգը, որը տեղակայված է Գազայի հատվածում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի բանակային ծառայությանը, դա տեղի է ունեցել ի պատասխան այրվող նյութերով և պայթուցիկներով համալրված օդապարիկների արձակմանը: Նշվում է, որ օդապարիկները Գազայի հատվածից արձակվել էին Իսրայելում հրդեհներ առաջացնելու նպատակով:
Իսրայելական կործանիչները ողջ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի և հրթիռների արձակման կայանի ուղղությամբ:
Իսրայելական ռադիոյի տվյալներով՝ օգոստոսի 6-ին Գազայի հատվածի հետ սահմանային մի շարք գյուղատնտեսական շրջաններում հրդեհներ են տեղի ունեցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



