Մեսսին պետք է տեղափոխվի Յուվենտուս և խաղա Ռոնալդուի հետ․ Ռոդրիգես
SPORTԿատալոնական «Բարսելոնան» օրերս հայտարարեց, որ Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, և ֆուտբոլիստը նոր ակումբ կունենա:
«Էվերթոնի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը արձագանքել է Մեսսիի հեռանալուն, ասելով, որ ցանկանում է արգենտինացուն տեսնել Թուրինի «Յուվենտուսում»:
«Մեսսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» և խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Դա զիլ կլինի: Շատ երկրպագուներ երազում են տեսնել, թե ինչպես են այս երկու խաղացողները խաղում նույն թիմում:
Պետք է խոստովանել, որ ֆուտբոլը շատ է փոխվել, և Մեսսին, հեռանալով «Բարսելոնայից», ևս մեկ հաստատում է դա», – մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը Marca-ն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



