Թուրքիայի Սիլոփիում ոստիկանները սպանել են 25 տարեկան քուրդ երիտասարդի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում ոստիկանները սպանել են 25-ամյա Շիյար Օզբեկին։
Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ Շրնաքի Սիլոփիի շրջանում, որտեղ 6 օր շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները տան դիմաց գնդակահարել են 25-ամյա Շիյար Օզբեկին։
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիլոփիում ոստիկանները նռնականետով հարվածել էին մի տան վրա։ Տան մեջ գտնվող 70-ամյա քուրդ կինը վախից սրտի կաթված էր ստացել ու մահացել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



