Թթվածնի պակասի պատճառով ինը մարդ է մահացել
SOCIETYՀյուսիսային Օսիայում թթվածնի պակասի պատճառով կորոնավիրուսով ինը պացիենտ է մահացել: Հիվանդանոցում թթվածնի համակարգի խափանում է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վթարի պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվել է 71 մարդ, որից 13-ը՝ թոքերի ինվազիվ արհեստական օդափոխություն ստանալիս է եղել, եւ այս 13 մարդուց ինը մահացել են: Հիվանդանոց են կանչվել հանրապետության ռեանիմատոլոգները: Պացիենտները միացվել են պահուստային պաշարներից թթվածնի բալոններին եւ գտնվում են անհրաժեշտ ճնշման ներքո: Յուրաքանչյուր պացիենտ բժիշկների անհատական հսկողության տակ է»,- հայտնել է մարզի առողջապահության նախարարությունը:
Դեպքից հետո հաստատության հիվանդները միացված են պահուստային համակարգին, հավելել է գերատեսչությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



