Պակիստանում մահապատժի կենթարկեն 8-ամյա երեխայի
INTERNATIONAL NEWSՀնդիկ ընտանիքի ութամյա տղային մահապատիժ է սպառնում իսլամը վիրավորելու համար: Հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ տղան միզել է իսլամական դպրոցի գրադարանի գորգի վրա և դրա համար ձերբակալվել: Երեխայի ընտանիքը նույնպես կալանքի տակ է: Պարբերականը նշում է, որ երեխայի արարքի շարժառիթը եղել է մահմեդականների հարձակումը Ռահիմ Յար Խանի հինդուիստական տաճարի վրա: Պակիստանի օրենքի համաձայն՝ պետական կրոնը վիրավորելու համար մեղավոր ճանաչված անձը մահապատժի է ենթարկվում:
Հնդիկների և մուսուլմանների հակասությունները թե՛ Հնդկաստանում, թե՛ Պակիստանում երկար պատմություն ունեն: Փոխադարձ հալածանքները և բռնությունները հատկապես կտրուկ սկսեցին աճել 20-րդ դարի երկրորդ կեսին՝ կրոնական հողի վրա անհաշտության արդյունքում Հնդկաստանից Պակիստանի անջատումից հետո:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



