Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով
INTERNATIONAL NEWSՄինսկում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով, որը հաստատվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի, Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առանձնապես մեծ ծառայությունների համար:
Ինչպես նշում է haqqin.az-ը, շքանշանը Լուկաշենկոյին շնորհել է ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ ադրբեջանական կողմի կատարած աշխատանքը: Բելառուսի նախագահն ընդգծել է այն փաստը, որ պետությունների միջև բարեկամական հարաբերությունները զարգանում են ամեն օր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



