«Արեւ սիրողը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը լողափնյա հանգստից
LIFEԵրգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը հանգստի ընթացքում արված լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արփին սեւ տոպ է կրում, որը համադրել է հետաքրքիր նախշերով շորտի ու վերնաշապիկի հետ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, արեւային ակնոց։ «Արեւ սիրողը»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Արփին։

Օրերս տեղադրված կադրերում Արփին երկար զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Նրա մազերն արձակված էին, վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին զարդերը՝ ականջօղեր, թեւնոց։ Նա հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



