Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինձ ահավոր վատ եմ զգում, շոկի մեջ եմ. Միհրա՛ ն ջան, Արփի՛ ջան, ներողություն եմ խնդրում. տիկտոկեր «222lava»

LIFE

TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որում «222lava»-ն հրապարակային ներողություն է խնդրում երգիչ Միհրան Ծառուկյանից և նրա կնոջից՝ Արփի Գաբրիելյանից:

ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է, թե ինչ է ասել հայտնի տիկտոկերը տեսանյութում. «Ես ներողություն եմ խնդրում իմ ասածների ու արածների համար, իմ սխալն է եղել, որ քո ամուսնու հետ չեմ փորձել կապնվել, նախքան այդ ամենը անելը: Ես ինձ այնքան վատ եմ զգում, Արփի ջան, շոկի մեջ եմ, բայց դու էլ պետք է հասկանաս, քուրս, որ պրոֆեսիոնալ էջ են սարքել ու քո անունից այդպիսի բաներ են իրենց թույլ տվել: Միհրա՛ն ջան, ախպերս ներողություն: Այս ներողությունները ոչ թե այն ներողություններն են, թե վախեցա, վայ, Միհրանը եկավ ու գիտեմ, որ այդ խոսակցությունները լինելու են, այլ իրոք ինձ շատ վատ եմ զգում, գլուխս կարմրած ա»,- ասել է տիկտոկերը:

Հատկանշական է, որ տիկտոկերի էջում տվյալ տեսանյութը բացակայում է, կամ սկզբում նա տեղադրել է այն, սակայն հետո՝ ջնջել:

Տիկտոկեր «222lava»-ն երեկ TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:

Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:

Քննադատողների խմբի մեջ էր նաև հայտնի երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը  տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Քո ու քո նման հիմարները ուղղակի պետք է վերանան, ամոթ է, որ նկարում եք իրեն»:

Տիկտոկերն էլ, վիրավորվելով երգչուհու մեկնաբանությունից, տեսանյութ է հրապարակում, որում ասում է. «Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր, իրան հարգելով, քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ: Ավելի լավ ա դու գնա «ֆեյք մամայի» մեջ խաղա, աստղերի հետ տուր, առ, մեր նման գժերի հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ քո ցավը տանեմ: Բախտդ բերել ա, որ ամուսնացած ես, էդքան բան եմ ասում, թողե՛ք հանգիստ ապրենք մեր մահով: Միհրա՛ն ջան, բարև, մի երկու բառ ասա տունը իրան, չի կարելի»,- ասում է տիկտոկերը:

Հավելենք նաև, որ Արփի Գաբրիելյանը այս միջադեպից հետո ինստագրամյան սթորի բաժնում գրառում է տեղադրել, որում ասվում է. «Ես TikTok սոցիալական հարթակում չկամ: Այս էջը կեղծ էջ է: Խնդրում եմ report արեք»,- գրել է երգչուհին:

 
 
 
 
  •  
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts