Աղջիկը վերանորոգման ժամանակ պոկել է պաստառը և հայտնաբերել գրություն, որի պատճառով այլևս չի կարողանում հանգիստ քնել
LIFEԱնգլիայի Լինքոլնշիր քաղաքից օգտատեր loubobang-ը Tiktok-ում տեսանյութ է հրապարակել` նշելով, որ սարսափելի բացահայտում է արել: Նրա խոսքով` իր 150-ամյա տունը վերանորոգելիս տարօրինակ գրություն է հայտնաբերել պաստառի հինգ շերտերի տակ, որը նախազգուշացնում է դատաստանի օրվա մասին:
«Սեպտեմբերի 10` աշխարհի վերջը»,- գրված է եղել պատին:
Աղջիկը նշել է, որ սովորաբար իրեն վախեցնելն այնքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, այստեղ կար մեկ նրբություն. «Դա ինձ վախեցրեց, քանի որ սեպտեմբերի 10-ը իմ ծննդյան օրն է, և այժմ այս ամենը փոքր-ինչ տարօրինակ է դառնում»,- խոստովանել է նա:
Օգտատերերը փորձել են հնարավորինս աջակցել բլոգերին: Ոմանք ասել են, որ իրենք նույնիսկ ավելի սարսափելի պատմություններ են լսել: Իսկ ինչ-որ մեկն էլ խորհուրդ է տվել նրան տեղափոխվել այդ տնից:
«Երբ 2010 թվականին ծնողներս հանեցին ննջասենյակի պաստառը (որը մոտ 80-ական թվականներից էր), այնտեղ կար «Բարև Պոլինա» գրությունը: Պոլինան մայրիկիս անունն է»,- կիսվել է օգտատերերից մեկը:
«Կարծում ես սա վախենալո՞ւ է: Երբ տատիկս ու պապիկս տեղափոխվեցին նոր տուն, նրանք ննջասենյակում գորգի տակ պենտագրամ գտան»,- պատմել է մյուսը: