Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, հակառակ դեպքում՝ նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ․ Վլադիմիր Եվսեև

INTERNATIONAL NEWS

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված  5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն քննարկումներին, թե եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական խաղաղապահ զորքերը կհեռանա՞ն Արցախից, թե՞ կերկարաձգեն իրենց առաքելությունը, Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, և երբևէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել», - ասաց Եվսեևը:

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:

«Դուք հավանաբար գիտեք, որ ածխաջրերի արդյունահանման ինքնարժեքը Ադրբեջանում էապես աճում է, քանի որ նախևառաջ սպառվում են նավթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիվ մեկ տարում ապահովվում է ընդամենը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծավալով ընդամենը մեկ խողովակի գազ է: Սա այն ամենն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մեկ տարում: Ամերիկյան ընկերությունները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել: Ռուսաստանը մինչև այդ ժամկետի լրանալը միանշանակորեն չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկետը լրանալու պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, և Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով», - այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ռուսական զորքի ներկայությունը Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական:

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է՝ հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue