Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը
INTERNATIONAL NEWSԳրեթե մեկ ամիս Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը, ինչի մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:
Կրակը մեկուսացված է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն: Կրակի տարածմանը նպաստում են քամին, շոգը և օդի ցածր խոնավությունը:
Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահո նահանգում, ԱՄՆ-ի արևմուտքում կրակով է բռնված ավելի քան 951 000 հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կալիֆոռնիայում, Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա և Այդահո նահանգներում:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



