Եգիպտոսում ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ նախագահի ծաղրանկարի համար
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում Ամր Նոեն անունով ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Facebook-ում երկրի նախագահ Աբդել Ֆթահ աս-Սիսիի ծաղրանկարը հրապարակելու համար։ Եգիպտոսի նախագահն այդ նկարում պատկերված է Միկի Մաուսի ականջներով, գրում էDaiy Mail-ը։
Նոենը մեղադրվում է նաեւ «պետական գործիչներին վիրավորելու» եւ «գործող իշխանությունների դեմ ուղղված մտքեր» ունենալու մեջ։ Դատավճիռը կայացրել է ռազմական դաշտային դատարանը, քանի որ ուսանողն այդ պահին զինվորական ծառայության մեջ է եղել եւ ծառայության ավարտին 5 օր էր մնացել, հաղորդում է Lenta-ն։
Դատարանը որոշել է, որ նման հրապարակումներն «անհամատեղելի են Եգիպտոսի բանակի զինծառայողի կարգավիճակի հետ»։
Նոենը տեղափոխել է Borg El Arab բանտ, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



