Լիոնել Մեսիի արցունքները վաճառքի են հանվել 1 մլն դոլարով
SPORTՀամացանցում է հայտնվել անձեռոցիկի վաճառքի գովազդ, որով արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին մաքրել է արցունքները` «Բարսելոնայից» հեռանալուն նվիրված հրաժեշտի ասուլիսի ժամանակ: Դրա համար վաճառողը պահանջում է մեկ միլիոն դոլար:
Ֆուտբոլիստը լաց է եղել անցած կիրակի՝ օգոստոսի 8-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում հրաժեշտի ելույթի մեկնարկից առաջ: Մարզիկի կինը նրան մեկանգամյա օգտագործման անձեռոցիկ է տվել, որով Մեսսին սրբել է արցունքները:
Անանուն վաճառողը, ով գովազդը տեղադրել է Mercado Libre հարթակում, պնդում է, որ արցունքներից բացի անձեռոցիկի վրա առկա է նաև ֆուտբոլիստի քթի լորձը:
Նա «ապրանքի» արժեքը գնահատել է մեկ միլիոն դոլար և ասել, որ պատրաստ է այն ուղարկել աշխարհի ցանկացած կետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



