Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


ՔՊ-ական պաշտոնյաների «մենամարտերը». Նարեկ Զեյնալյան, Արսեն Թորոսյան

ANALYSIS

Իշխող ՔՊ կուսակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Առկա հակասությունների մասին խոսակցությունները չեն հերքում նաև իմքայլականները, մասնավորապես՝ խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը բազմիցս է նշել, որ «թիմի ներսում կան քննարկվող հարցեր»: Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսի դեմ «գործ են տալիս» և ուշադրություն հրավիրում գործընկերների բացակայությունների, այլոց փոխարեն քվեարկելու դեպքերի վրա, կամ էլ բացահայտ դեմարշի են գնում, ինչպես օրինակ` Սասուն Միքայելյանը:  Այսօր ընթերցողի ուշադրությանը կներկայացնենք ՔՊ լոկալ հակամարտությունների՝ Նարեկ Զեյնալյան-Արսեն Թորոսյանի հակամարտության պատճառները և պատմությունը:

ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է. դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Վերջերս էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան: 

Ամիսներ առաջ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:

Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ, նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:

Նարեկ Զեյնալյանը համաձայն չէր Արսեն Թորոսյանի հետ նաև այն հարցում, որ մի քանի երկրում հակածխախոտային օրենքի նախագիծը ազդեցություն է ունեցել, ծխողների թիվը նվազել է։ Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հակածխախոտային օրենքի նախագծի ժամանակ Արսեն Թորոսյանը նշել էր, որ նախագծի մշակման հիմքում դրվել էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և այլ երկրների՝ ծխելու դեմ պայքարի հաջող փորձը։Նարեկ Զեյնալյանը, հակադարձելով Արսեն Թորոսյանին, հայտարարել որ, որ օրինակ՝ Վրաստանում ժամը 22։00-ից և 23։00-ից հետո բոլոր ակումբներում մարդիկ ծխում են։ «Ես անձամբ եմ ականատես եղել, այնպես չի, որ օրենքը, եթե կա, ուրեմն գործում է»,- ընդգծել էր Նարեկ Զեյնալյանը։ 

Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը մեկ անգամ ևս երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։

Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program