Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 31-ի
VIDEOԹուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում անհետ կորած է համարվում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բնական աղետի տարածքում տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Շուրջ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների վնասվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



