Թուրքիայում վերջին օրերին ավելի քան 120 քուրդ զինյալ է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում շարունակվող հակաահաբեկչական գործողության ընթացքում անցնող 4 օրերին սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի 110 անդամ. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե բնակավայրում թուրք զինվորականների կողմից սպանվել է 78 զինյալ, Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում՝ 16, Մարդինում՝ 10 զինյալ:
Այսօր Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, հայտնելով երեկվա գործողությունների ընթացքում ևս 18 քուրդ զինյալի սպանելու մասին: Վերջիններս սպանվել են Ջիզրե, Սիլոփի և Սուր քաղաքներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում վերջին օրերին լարված վիճակը շարունակվում է: Որոշ շրջաններում արդեն մի քանի օր է պարետային ժամ է հայտարարված, ինչի դեմ ցույցեր ու բախումներ են տեղի ունենում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



