«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն»․ Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը
LIFEԴերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նա կրում է կաթնագույն երանգի, ուսերը բաց, եթերային զգեստ, ցածրակրունկներ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Դավիթ Աղաջանյանի կնոջ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականջօղեր, նուրբ վզնոց։ «Երազանքներն իրականանալու հատկություն ունեն», - հրապարակումը մակագրել է Աննան, իսկ հետեւորդներն իրենց հերթին բազում դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «Չքնաղ», «Հրեշտակ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան բաց գույնի, ուսը բաց, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երեկոյան զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ, բայցեւ ընդգծված շպարով էր։ Դերասանուհու կերպարն աբողջացնում էին զարդերը եւ փոքրիկ պայուսակը։