Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները՝ փորձելով զսպել COVID-19-ի դեպքերի կտրուկ աճը:
Կառավարության հայտարարության համաձայն՝ արգելքը գործելու է կիրակի երեկոյից, բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել հասարակական վայրեր այցելելուց:
Բացի այդ, ռեստորաններին այժմ թույլատրվում է հաճախորդներին տեղավորել տեղերի միայն 50 տոկոսի չափով, իսկ օգոստոսի 17-ից արգելվելու են հարսանեկան արարողությունները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շրի Լանկայում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի եւ մահացության աննախադեպ աճ: Չնայած բժիշկների բազմաթիվ խնդրանքներին՝ կառավարությունը բացառել է անհապաղ մեկուսացումը երկրի թույլ տնտեսության պատճառով:
Մինչ այժմ Շրի Լանկայում գրանցվել է կորոնավիրուսի 351.533 հաստատված դեպք, մահվան՝ 5.935 դեպք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



