Չինաստանում սողանքի հետեւանքով 41 մարդ անհետ կորած է համարվում
INTERNATIONAL NEWSՉինաստանի հարավում սողանքից հետո 41 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Սինխուսա գործակալությունը:
Չինական կենտրոնական հեռուստաալիքի հաղորդմամբ, սողանքը տեղի է ունեցել Գուանդուն գավառի Շենչժեն քաղաքում, ինչի հետեւանքով 22 շենք է փլվել, այդ թվում երկուսը՝ հանրակացարան, եւս 15-ը՝ տարբեր ընկերությունների շենքեր: Ճշտված տվյալներով, փրկարարներին հաջողվել է 4 մարդու փրկել:
Ըստ ՏԱՍՍ-ի, ականատեսները նշում են, որ սողանքից հետո գազի կայանի պայթյուն է տեղի ունեցել, ինչն էլ, հավանաբար, շենքերի փլուզման պատճառ է դարձել:
Ներկայում շուրջ 1.500 փրկարարներ մաքրում են փլատակներն ու որոնում տուժածների:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



