Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։
Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



