Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանը շարունակում է ապրել տեղեկատվական պատերազմ` զենքերը մի կողմ դրած.168am

SOCIETY

Արցախյան վերջին պատերազմից մոտ քսան օր առաջ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը պայմանավորվեցին ստեղծել Թուրքիա-Ադրբեջան միասնական մեդիա հարթակ, ինչը ենթադրում էր իրենց ժողովուրդներին տեղեկություն տրամադրելու հարցում արդյունավետ աշխատանք, մասնավորապես` «սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարի համատեղ ռազմավարություն մշակում»:

«Քաոսի ու խառնաշփոթի շրջանում, երբ միջազգային համակարգը մոտ է փլուզման, իսկ նոր աշխարհակարգը չի ձևավորվել, մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն երկրների միասնական ջանքերով, այդ թվում՝ տեղեկատվական քաղաքականության ոլորտում»,- ասել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավարը։

Այսինքն, փորձ արվեց պատերազմից առաջ ապահովել մարտական գործողությունների տեղեկատվական բաղադրիչը՝ Թուրքիայի գերակտիվ մասնակցությամբ, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մոբիլիզացմամբ։

Հայաստանի իշխանությունները սրան ոչ միայն լուրջ չվերաբերվեցին և հակազդող միջոցներ չձեռնարկեցին, այլև՝ ավելին, պատերազմի ժամանակ անհիմն սահմանափակումներ մտցրեցին լրատվամիջոցների համար: Մինչդեռ իշխանամերձ գործիչները շարունակում էին անթույլատրելի տեղեկատվական հոսքը սոցցանցային հարթակ:

Հայաստանն արցախյան վերջին պատերազմում պարտվեց նաև տեղեկատվական դաշտում՝ միաժամանակ զրկելով լրատվամիջոցներին ադրբեջանական տեղեկատվությանը հակազդելու հնարավորությունից, համապատասխան պաշտպանական գերատեսչությունները ճկուն, եթե չասենք՝ առհասարակ չաշխատեցին լրատվամիջոցների, ռազմական ոլորտի լրագրողների, փորձագետների հետ:

Չմոռանանք, որ պատերազմի օրերին ակտիվ աշխատում էին նաև ուկրաինացի ռազմական փորձագետներ՝ ամենօրյա ռեժիմով, քարտեզների ներկայացմամբ: Իսկ մենք սրան շատ ուշ անցանք և այն էլ՝ ոչ որակով։ Ավելին՝ պարզվեց, որ մեզ հրամցված քարտեզներն իրականության հետ հակասություն ունեին:

Պատերազմի օրերին տեղեկատվական հայկական պայքարի յուրաքանչյուր դրվագն դեռ առավել մանրամասն և մասնագիտական վերլուծելու առիթներ կունենանք:

Այսօր էլ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է տեղեկատվական դաշտում համատեղ պայքարը, իսկ Հայաստանն անգործության է մատնվել, այն դեպքում, երբ, այսպես ասած, «հենման կետեր» կամ «բռնվելու տեղեր կան»:

Օրինակ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հաճախ կարելի է հանդիպել շարքային ադրբեջանցիների, կամավորների, որոնք իրենց հաղթանակած չեն համարում՝ չնայած Արցախի 75 տոկոսի նվաճմանը, նույնիսկ երբեմն իզուր են համարում իրենց զոհերը, մեղադրում են Ռուսաստանին իրենց նպատակներին լիարժեք հասնելուն խանգարելու համար, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան ևս թույլ չի տվել առաջանալ:

Վերջին օրերին ակտիվ քննարկումներ են լինում նաև ՀՀ տարածքներում ռուսական ուղեկալների տեղադրման մասով: Այսինքն, շարքային ադրբեջանցին ևս համարում է, որ արցախյան վերջին պատերազմը և դրա արդյունքը տեղավորվում է աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, որի կանոններն ամեն րոպե կարող են փոխվել:

Եվ հենց դրանից ելնելով՝ տելեգրամյան հարթակում կարծիքներ են հնչում, որ շարքային ադրբեջանցուն ոչ մի միջանցք էլ պետք չէ, որ այսօր շատ հանգիստ Ադրբեջանից կարող է մուտք գործել Նախիջևան, որ շարքային ադրբեջանցուն իր երկրի տարածքային ամբողջականությունն է պետք, ոչ թե ՀՀ-ի հետ ապաշրջափակումը: Այլ հարց է, որ ըստ նրանց, անհրաժեշտ է ընդլայնել Նախիջևանի և Թուրքիայի միջև ընկած սահմանը:

 

Ադրբեջանական հանրության որոշ հատվածի մոտ մտավախություն կա, որ իրենց հետ կարող է լինել այն, ինչ Վրաստանի դեպքում եղավ՝ ՌԴ-ի մասնակցությամբ:

Բացի այս, շարքային ադրբեջանցիներն իշխանություններին մեղադրում են ժողովրդին խաբելու մեջ՝ մեկ ասվում է, որ «դիրքային պայքար է, մեկ՝ միջանցքների հարցն է առաջնային և սկզբունքային դառնում»:

Այս ամենը հայկական պետական համապատասխան մարմինները չեն օգտագործում: Բնականաբար, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ժողովուրդն ագրեսիվ է տրամադրված, բայց վերը նշված դեպքերը չպետք է անտեսել և չօգտագործել:

Երկրորդ՝ ամիսներ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ խոսվում է, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում Վրաստանը տուժելու է:

Այսինքն, տարանցիկ այս միջանցքը՝ Նախիջևանից Ադրբեջան, թուլացնելու է Վրաստանի տարանցիկ ֆունկցիան:

Ըստ հոդվածագրի, այս մասով սոցցանցային հարթակում վրացիներից բազմաթիվ դժգոհություններ և մտավախություններ են հնչել: Այս թեման ևս չենք խաղարկում՝ սկսած պետական համապատասխան ՊՈԱԿ-ից մինչև համապատասխան գերատեսչություններ:

Տեղեկատվական պատերազմում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պասիվացել են նաև հայրենի փորձագետները: Օրինակ, ադրբեջանական ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Չարժե՞ր հետաքննել՝ նրանց մահը վրա է հասել ավտովթարի՞ց, թե՞ հայկական կողմի հակազդող գործողությունների պատճառով:

Ինչպես հարկն է՝ չենք խոսում նաև ադրբեջանական զոհերից պատերազմի արդյունքում, չենք խոսում առանձին հատվածներում մեր տղաների հերոսություններից՝ մասնագիտական, ոչ էմոցիոնալ:

Աստվածաշնչում է գրված՝ արթուն եղե՛ք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում ու փնտրում է, թե ում կուլ տա:

Մինչդեռ մենք զբաղված ենք միայն սեփական քայլերն արդարացնելով, իսկ թե ով պիտի հակազդի թշնամուն, ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ պատերազմը չի ավարտվել և ոչ մի ֆրոնտում:

First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays